Երեկ տեղի ունեցան Շախմատի աշխարհի գավաթի 1-ին շրջանի 2-րդ պարտիաները։ Այս մասին տեղեկանում ենք chessfed.am-ից։
Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը 2-րդ պարտիաներում նույնպես հաղթանակներ գրանցեցին և նվաճեցին 2-րդ փուլի ուղեգրեր։ Հովհաննես Գաբուզյանը և Հայկ Մարտիրոսյանը անակնկալ պարտություններ կրեցին համապատասխանաբար Ալժիրը ներկայացնող Բիլել Բեռլահսենից և Զամբիան ներկայացնող Չիտումբո Մվալիից։
Այսօր տեղի կունենա այս զույգերի թայ-բրեյքը։