Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ տոնեց ու ոսկե մեդալ նվաճեց 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։ Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։ Այս մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:
Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցչին։
57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով: