Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։
Պարային զույգը երկու ելույթի արդյունքում (պարտադիր և ազատ ծրագիր) 181.05 միավոր է հավաքել։