Դավիթ Չալոյանը կիսաեզրափակիչում է և աշխարհի առաջնությունում ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«1/4 եզրափակիչում մեր մարզիկը կամային հաղթանակ տոնեց ՈՒզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 5։0 հաշվով երկրորդ ու երրորդ ռաունդերում մեր մարզիկը իսկական քամբեք արեց ու մրցակցից պոկեց հաղթանակը։ Ի դեպ գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում»,-նշվում է ֆեդերացիայի Facebook-յան էջում։