Նոյեմբերի 11-22-ը Սլովենիայի Կատեզ քաղաքում տեղի կունենան Եվրոպայի կանանց և տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունները: Այս մասին հայտնել է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան և Հովհաննես Գաբուզյան, մարզիչ՝ Մանուել Պետրոսյան: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Բելգիայի հավաքականի հետ:
Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը հանդես կգա՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան և Սիրանուշ Ղուկասյան, մարզիչ՝ Զավեն Անդրիասյան: Առաջին մրցախաղում Հայաստանի հավաքականը կմրցի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ: