Կրակովում կայացել է Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունը: Արցախից մրցույթին մասնակցող Արթուր Առուշանյանը նվաճել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձել աշխարհի քառակի չեմպիոն: Մարզիկն իր Facebook-յան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով չեմպիոն դառնալու մասին:
«Աշխարհի առաջնությունում չորրորդ ոսկին նվաճեցի, ինչպես նաև առաջնության լավագույն մարզիկի կոչմանն արժանացա»,–գրել է Արթուրը։
Artsakhpress-ը հայտնում է, որ Արթուրը 44-օրյա պատերազմի մասնակից է։