Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընդհանուր ժողովում կայացան Լիգայի նախագահի ընտրությունները։ Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը:
Միակ գրանցված թեկնածուն Աշոտ Խաչատուրյանցն էր, որը հոկտեմբերի 5-ից զբաղեցնում էր նախագահի պաշտոնակատարի պաշտոնը։ Ընդհանուր ժողովի մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին նրա՝ հինգ տարի ժամկետով Լիգայի նոր նախագահ ընտրվելու օգտին։
Աշոտ Խաչատուրյանցը ՌՊԼ-ի պատմության մեջ դարձավ յոթերորդ առաջատարը Վիտալի Մուտկոյից, Վալերի Ֆիլատովից, Եվգենի Գիներից, Յուրի Զավարզինից, Միխայիլ Վորոնցովից և Սերգեյ Պրյադկինից հետո: