Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց Բանակայինների Աշխարհի 35-րդ առաջնությունը։ Այս մասին հաղորդում են Wrestling-Armenia -ի ֆեյսբուքյան էջից։
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճեցին 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրեց թիմային 3-րդ տեղը։
Թիմային այս հաջողությունը գրանցեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 5 մեդալով։ Նրանք նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Ընդհանուր հանրագումարում մեր ըմբիշները նվաճեցին 13 մեդալ, որը գերազանց արդյունք է։
Մեր զինվորական հավաքականը Հայաստանի պատիվը բարձր պահեց այս Աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին 21 երկրի 300 մարզիկ։