Հայաստանի երկու շախմատիստ ընդգրկվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների շարքում: Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) այսօր ներկայացրել է մոլորակի առաջատար շախմատիստների վարկանիշի թարմացված տարբերակը:
Գաբրիել Սարգսյանն այդ վարկանիշում զբաղեցնում է 56–րդ հորիզոնականը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 97-րդ: Հայ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, որը վերջերս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, հայտնվել է FIDE-ի վարկանիշի վեցերորդ տեղում: Ցուցակը գլխավորում է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, նրան հաջորդում են Ալիռեզա Ֆիրուզան (Ֆրանսիա) և Դին Լիրենը (Չինաստան):