Հայաստանի զբոսաշրջության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ASCEND ARMENIA (Ultra-Distance Bikepacking Race) թիմի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում էքստրեմալ հեծանվավազքի կազմակերպման հետ կապված հարցերը: Նախագծին մասնակցել է նաև նախագծի համահեղինակ Թոմ Ֆիցջերալդը։
Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան Ֆիցջերալդների ընտանիքի ջանքերով Հայաստանում կկազմակերպվի էքստրեմալ հեծանվավազք՝ 1200 կմ հեռավորության վրա:
Նախագծի համահեղինակ Ստեֆեն Ֆիցջերալդը Rodeo Adventure Labs ընկերության հիմնադիր տնօրենն է: Նա եւ նրա երկու գործընկերները Հայաստան են այցելել 2021 թվականի սեպտեմբերին՝ իրականացնելով 10-օրյա հեծանվավազք։ Տպավորված Հայաստանով՝ Ֆիցջերալդը քարտեզագրել է ապագա հեծանվավազքի ողջ երթուղին, հայտնում է ՀԱՕԿ-ը ։
Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա հեծանվավազքին կարող են մասնակցել ավելի քան 200 հեծանվորդներ՝ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Դրանով Հայաստանը հնարավորություն կստանա միջազգային զբոսաշրջային ասպարեզում ներկայանալ որպես նոր Քվեստ-ուղղություն։
Նախատեսվում է, որ մշակված հեծանվավազքը 5-10 օր տևողությամբ հնարավորություն կտա մասնակիցներին առնչվել Հայաստանի ցնցող բնությանը, պատմամշակութային հուշարձաններին, զգալ տեղի բնակիչների հյուրընկալությունը:
Հեծանվավազքին կարելի է հետևել հատուկ այդ հավելվածի օգնությամբ։