«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին։
Մոուրինյոն փոխել է իր դիրքորոշումն այս հարցում՝ Նիկոլո Զանիոլոյի հեռանալու ֆոնին պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որ Հայաստանի հավաքականի ավագը ևս մեկ տարով երկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ, գրում է Gazzetta dello Sport-ը։
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» երեք տարվա ընթացքում 100-ից ավելի խաղում խփել է 27 գոլ։