Ս.թ. մարտի 20-29-ը Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքական թիմը հանդես եկավ 12 հոգանոց մարզիկների կազմով: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության Ֆեդերացիայից:
Նրանց ուղեկցել է Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանը:
Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրել է ուսումնամարզական հավաք: Նրանք ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնել են Եվրոպայի առաջնությանը: Մեր մարզիկները, ընդհանուր առմամբ, 10 մեդալ են նվաճել՝ 7 ոսկի և 3 արծաթ: