«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Il Tempo-ն։
Հաղորդվում է, որ պայմանագիրը երկարաձգելու համար հայ ֆուտբոլիստը պետք է կրկնակի նվազեցնի աշխատավարձը։ Մխիթարյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Ռոման» Իտալիայի առաջնությունում 30 տուրից հետո վաստակել է 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի հավաքականից հեռանալու մասին։