Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ցավակցությունն է հայտնել ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան կապակցությամբ:
«Կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավ ընկեր, իմ ընտանիք: Դու հավերժ մեզ հետ կլինես»,-իր Facebook-յան էջում գրել է Մխիթարյանը:
54 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլի հայտնի գործակալ Մինո Ռայոլան:
Մինո Ռայոլան նաև Հենրիխ Մխիթարյանի գործակալն էր:
Ավելի վաղ աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին լուրերը կեղծ էին համարվել: