Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ – ի դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքերը : Արոնյանն այժմ 2773 միավորով 6- րդ հորիզոնականում է : Առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը , եռյակում են Ֆաբիանո Կարուանան ու Դին Լիրենը։
Հայ ևս երկու շախմատիստ ներառվել են ՖԻԴԵ – ի լավագույն հարյուրյակում : Մասնավորապես , Գաբրիել Սարգսյանը 2689 միավորով զբաղեցնում է 44- րդ հորիզոնականը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 2663 միավորով 76- րդն է : Կանանց 100 լավագույնների թվում 3 հայուհի կա՝ Լիլիթ Մկրտչյանը , Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը :