Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունենում Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայտնում են, որ այս անգամ տպավորիչ հաղթանակ է տոնել 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Մեր մարզուհին իր մեկնարկային մենամարտում մրցել է ֆին Պիռլա Կաիվո Օյջայի հետ և հաղթել հսկայական առավելությամբ: Ընդ որում, Անուշը ֆինն մրցակցից ռևանշ է վերցրել Ստրանջայի մրցաշարում կրած պարտության դիմաց: