Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Սինգապուրում Լոնդոնի «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը։
«Տեսա այդ տղային խաղադաշտում և հասկացա, որ ցանկանում է լուսանկարվել Ռոնալդուի հետ։ Ես մտավախություն ունեի, որ նրան կբռնեն, կանչեցի և ուղարկեցի Կրիշտիանուի մոտ։ Երբ խաղադաշտում տեսնում եմ երեխայի, դա ինձ համար ներխուժում չէ, ուրախություն է»,- Սարիի խոսքը մեջբերում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվենտուսը» պարտվել է 2։3 հաշվով՝ երկու գոլ բաց թողնելով Ռոնալդուի փոխարինվելուց հետո։ Պորտուգալացի հարձակվողը գոլ խփելուց երեք րոպե անց փոխարինվել էր 60-րդ րոպեին։ Ռոնալդուին զայրացրել էր Սարիի որոշումը։
Տեղեկացնենք, որ հուլիսի 24-ին «Յուվենտուսը» կմրցի Միլանի «Ինտերի» հե