Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» ԱՄՆ-ում կրեց երկրորդ պարտությունը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Բոստոնում ընկերական հանդիպում անցկացրեց իսպանական «Սևիլիայի» հետ, որն առավելության հասավ 2։1 հաշվով։
37-րդ րոպեին իսպանացի հարձակվող Նոլիտոյի գոլի շնորհիվ «Սևիլիան» բացեց հաշիվը։ 7 րոպե անց անգլիական թիմի բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին վերականգնեց հավասարությունը։
76-րդ րոպեին հեռացվեց իսպանացիների պաշտպան Ժորիս Նյանյոն, սակայն «Սևիլիան» 10 ֆուտբոլիստներով կարողացավ 90-րդ րոպեին խփել հաղթական գոլ։ Խաղի ընթացքում աչքի ընկավ հարձակվող Ալեխանդրո Պոսոն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացրած առաջին ընկերական խաղում «Լիվերպուլը» 2։3 հաշվով պարտվել էր Դորտմունդի «Բորուսիային»։