Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, արգենտինացի 27-ամյա Մաքսի Ռոլոնը ավտովթարի զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով կատալոնական ակումբի թվիթերյան էջին:
Goal պորտալի տեղեկատվության համաձայն՝ Ռոլան ավտովթարի է ենթարկվել եղբոր՝ Արիելի հետ: Վթարի հետևանքով երկու երիտասարդ է զոհվել։ Մեքենան, որում նրանք գտնվում էին, բախվել է ծառին։
Ռոլան հանդես է եկել «Բարսելոնայի» երկրորդ թիմում, որից հետո խաղացել է բրազիլական «Սանթոսում», նաև իսպանական «Լուգոյում»: