Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության երկամարտի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին երրորդն է (7 մեդալ):
Առաջին տեղում Բուլղարիան է (8 մեդալ), երկրորդը` Ուկրաինան (7 մեդալ): Ուկրաինայի հավաքականը երկրորդն է, քանի որ ուկրաինացի մարզիկներն ավելի շատ ոսկե մեդալներ են նվաճել:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցեց 10 մարզիկով: Կանանց հավաքականը ոչ մի մեդալ չունի: