Ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ Սաշա Պետրոսյանը 12:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
«55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ։ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանն էլ է նվաճել բրոնզե մեդալ: Փոքր եզրաակչում նա 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին»,-նշվում է հաղորդագրության մեջ։