Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը՝ ամենաբարձր հարգի։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։ 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։ Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել է բրոնզե պարգևի»,- նշվում է հաղորդագրության մեջ։