«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ:
Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Telegram-ալիքում։
Հաջորդ շաբաթ 33-ամյա Մխիթարյանը պլանային բուժզննում կանցնի և 2 տարվա աշխատանքային պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։
Նախորդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում: