Խորվաթիայի Պորեկ քաղաքում ավարտվեց պատանիների Եվրոպայի առաջնությունը։
Այս մասին հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Մրցման երրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Գոռ Կարապետյանը, տանելով 4 հաղթանակ, գրավեց 2-րդ մրցանակին տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ։