«Փյունիկը» փառահեղ ու պատմական հաղթանակ է տարել Ռումինայում։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական էջից։
Հուլիսի 13-ին Ռումինիայում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Կլուժ» (Ռումինիա)-«Փյունիկ» պատասխան հանդիպումը: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ «Փյունիկը» հաղթեց 4:3 հաշվով:
Մրցավարը Միկաել Ֆաբրինն էր։
Այսպիսով, «Փյունիկը» պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժի» հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 19/20-ին՝ Երևանում։