Ազատ ոճի ըմբշամարտի Մ15 Եվրոպայի առաջնությունում 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանի կամային հաղթանակը ադրբեջանցի մարզիկի նկատմամբ նրան դուրս է բերել եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կրկին ադրբեջանցի է լինելու (այս տարիքային խմբում նույն երկրից 2 ներկայացուցիչ կարող է լինել)։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ցավոք, 52 կգ Դավիթ Սարգսյանը, 62 կգ Սամվել Տերտերյանը և 68 կգ Արթուր Ամոյանը հավասար պայքարում պարտվեցին և կպայքարեն բրոնզե մեդալների համար։
Նշվում է, որ Գագիկ Ղազարյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արմեն Պապիկյանը և Տիգրան Ըխտոյանը դարձել են բռոնզե մեդալակիրներ։