Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում ստուգողական մենամարտեր է անցկացրել Վրաստանի հավաքականի հետ։ Այս մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:
Արթուր Մելքումյանի գլխավորությամբ մեր ընտրանին նախապատրաստվում է Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Նախապատրաստական առաջին փուլում հիմնական շեշտը դրված է եղել բռնցքամարտիկների ֆիզիկական որակները բարելավելու վրա, որից հետո յուրաքանչյուրն անցկացրել է երկու մենամարտ։ Պատանի բռնցքամարտիկները նախապատրաստական հաջորդ փուլը կանցկացնեն Օլիմպավանում։