Հուլիսի 15-24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվեց «Նանա Ալեքսանդրիայի գավաթ 2022» շախմատի միջազգային փառատոնը։
Մրցաշարին մասնակցում էին աշխարհի տասը պետություններից ավելի քան երեք հարյուր շախմատիստներ։
«Մեր մարզադպրոցի սան Ալեքս Ալեքսանյանը, D խմբում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, գրավեց երրորդ պատվավոր հորիզոնականը։ Շնորհավորում ենք Ալեքսին և նրա մարզիչ Վարդան Քարամյանին հաղթանակի առիթով՝ մաղթելով նորանոր հաղթական ձեռքբերումներ»,- ասված է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։