Ռյազանցի թենիսիստ Վասիլիսա Կուպրիյանովան երկրորդ տեղն է գրավել Հայաստանում կայացած ITF-ի մրցաշարում: Այս մասին հայտնում են ՌԴ Ռյազանի տարածաշրջանի սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
ITF Junior World Tennis Tour J4-President Cup համաշխարհային շարքի թենիսի միջազգային մրցաշարն անցկացվել է Երևանում հուլիսի 18-24-ը:
Ռյազանի Օզերովի անվան թենիսի ակադեմիայի սանուհին եզրափակիչում պարտվել է մրցաշարի ֆավորիտ Դարյա Եգորովային։