«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուս պաշտպան Պյոտր Տենը դադարեցրել են համագործակցությունը։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Այս մասին հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։
Հիշեցնենք, որ Տենը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանում, իսկ այս ընթացքում նա հասցրել էր մասնակցել է 41 պաշտոնական հանդիպման։
Շնորհակալություն ենք հայտնում Տենին թիմում անցկացրած տարիների ու ունեցած ելույթների համար և նոր հաղթանակներ մաղթում կարիերայում։