Օգոստոսի 9-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» 0։2 հաշվով պարտվել է Սերբիայի «Ցրվենա Զվեզդային»։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Երեկվա խաղում հաշիվը բացվել է հանդիպման 44-րդ րոպեին, երբ բելգրադյան թիմի խաղացող Կակու Գելոր Կանգան 11 մետրանոցը հստակ է իրացրել՝ գրավելով հայկական թիմի դարպասը։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպել է Միլան Պավկովը, որը 60-րդ րոպեին կրկնապատկել է իր թիմի առավելությունը։
Այսպիսով՝ «Փյունիկն» իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ, երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջել է Սերբիայի չեմպիոնին և ավարտել իր ելույթները եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։
«Փյունիկը» հանդես կգա Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ թիմի մրցակիցը կլինի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը»։ Վերջինս Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջել է Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային»։
«Փյունիկ» – «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին՝ Երևանում։ Պատասխան խաղը՝ օգոստոսի 25-ին՝ Մոլդովայում։