Ռուսաստանի երիտասարդական հավաքականի և Մոսկվայի «Սպարտակին» պատկանող, վարձավճարով «Օրենբուրգում» հանդես եկող ֆուտբոլիստ Ստեփան Օգանեսյանը խոսել է «մարզական քաղաքացիության» հնարավոր փոփոխության մասին։ Metaratings-ին տված հարցազրույցում նա նշել է, որ հայրը հայ է։
«Ցավոք, դեռ չի հաջողվել այցելել Հայաստան, բայց ես նախատեսում եմ գնալ»,- ասել է ֆուտբոլիստը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականում հանդես գալու կոնկրետ առաջարկ չի ստացել։ Նրա խոսքով՝ այս պահին քաղաքացիություն փոխելու մասին չի մտածում։
21-ամյա կիսապաշտպանը 2022 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է «Օրենբուրգ»։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է մեկ հանդիպման։