Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունն ավարտվեց աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով: Այս մասին հայտնում է «Առաջին» ալիքը։
«+109 կգ քաշայինների պայքարում նախորդ տարվա Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը հավասարը չունեցավ նաև Ալբանիայի մրցահարթակում: Երկամարտում Լալայանը գրանցեց 440 կգ արդյունք», – նշվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Միլենա Խաչատրյանը, Սուրեն Գրիգորյանը և Գոռ Սահակյանը ոսկե մեդալներ են նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։