Բիշքեքում ընթացող Սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից 4-ը մտան մրցագորգ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ «ցավոք, մերոնք տանուլ տվեցին առաջին գոտեմարտերը և մեդալ նվաճելու հույսը մնաց սփոփիչ գոտեմարտերի վրա»
«Եվ քանի որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանին հաղթած թուրքմեն Մուհամետ Կոսսեկովը հասավ եզրափակիչ, մեր մարզիկը հնարավորություն ստացավ շարունակել մրցապայքարը: Մաքսիմը նախ հաղթեց բուլղարացի Ստոյանովին, ապա՝ ղազախ Իմախանովին և արժանացավ բրոնզե մեդալի:
Մաքսիմն այս տարի նույն փայլի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում»,-հայտնում են ֆեդերացիայից։
Նշվում է, որ վաղը մրցագորգ կմտնեն Մահինյան Կառլենը (71 կգ) և Գրիգորյան Դավիթը (88 կգ):