Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը, ըստ որի՝ հայտնի է դարձել առաջին տուրի խաղացանկը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Տղամարդկանց 83-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-24-ը: Առաջնությանը կմասնակցեն Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Սարգիս Սարգսյանը:
Կանանց 78-րդ առաջնությունը կանցկացվի հունվարի 13-22-ը: Կանանց մրցապայքարին կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը, Ասյա Եդիգարյանը, Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը:
Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ռ. Հովհաննիսյան – Ս. Սարգսյան, Տ. Պետրոսյան – Ս. Տեր-Սահակյան, Տ. Հարությունյան – Ա. Հակոբյան, Զ. Անդրիասյան – Մ. Ղարիբյան, Ա. Բարսեղյան – Մ. Պետրոսյան:
Կանանց մրցաշարում կայանալու են հետևյալ պարտիաները՝ Ա. Խաչատրյան – Վ. Խաչատրյան, Ս. Գաբոյան – Ա. Գրիգորյան, Ն. Գասպարյան – Պ. Կոբակ, Մ. Գևորգյան – Ա. Եդիգարյան, Ա. Հակոբյան – Ն. Հայրապետյան:
Խաղերը տեղի են ունենալու ամեն օր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մեկնարկը՝ 15:00-ից: