Ուֆայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունում Արթուր Սարգսյանը հաղթել է 97 կգ քաշային կարում, հայտնում է РИА новости-ն։
Եզրափակիչ գոտեմարտում 24-ամյա Սարգսյանը հաղթեց Ալեքսանդր Գոլովինին և երկրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Բրոնզը կիսել են Աստեմիր Տենովը և Նիկիտա Մելնիկովը։