Ավարտվել է Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 6-րդ խաղափուլը, որի ժամանակ 4 հայ շախմատիստներ հաղթանակ են գրանցել: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հաղթել են Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը:
Ոչ-ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Սարգիս Մանուկյանը:
Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: