Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնությունը։
Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ մեկնարկում 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մենամարտել է Կորեան ներկայացնող Չորոնգ Բակի հետ:
Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 5:2 հաշվով:
Ավելի վաղ աշխարհի առաջնության մեկնարկում հաղթանակ էր տոնել նաև Էլիդա Քոչարյանը: