Ռուսաստանահայ Անաստասիա Դեմուրչյանը դուրս է եկել Հնդկաստանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ, հայտնում է sport24.ru-ն։
Դեմուրչյանը մինչեւ 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հաղթել է չինացի Պան Չժոուին:
Եզրափակիչում Դեմուրչյանի մրցակիցը կլինի բրազիլուհի Բարբարա Դոս Սանթոսի եւ ավստրալուհի Քեյ Սքոթի մրցավեճի հաղթողը։
Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է ելույթներն աշխարհի առաջնությունում։