Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հաղթարշավը շարունակում է «Սպիտակ արջը»՝ Արթուր Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին և դուրս եկել եզրափակիչ։
Հավելենք, որ վերջին անգամ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 2020 թվականին՝ հռչակվելով չեմպիոն։