Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնությունում (Ռոլան Գարոս) կվերադառնա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակ, հաղորդում է Match TV-ն։ Վերջին անգամ նա լավագույն տասնյակում էր 2019 թվականի հոկտեմբերին։ Ներկա պահին մարզիկը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Խաչանովը հունիսի 4-ին դուրս էր եկել «Ռոլան Գարոսի» մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Մրցաշարի չորրորդ շրջանում Խաչանովը հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին։ Հանդիպումն ավարտվել էր 1:6, 6:4, 7:6 (9:7), 6:1 հաշվով։
Վարկանիշի թոփ 10-ում, որը կթարմացվի հունիսի 12-ին, կլինեն միանգամից երեք ռուս թենիսիստներ՝ Խաչանովը, Դանիլ Մեդվեդևը և Անդրեյ Ռուբլևը։