Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել WTA-250 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ, հաղորդում է championat.com-ը։
Երկրորդ շրջանում նա երեք սեթում հաղթել է ֆրանսիացի թենիսիստուհի Քլոե Պակեին։ Հանդիպումն ավարտվել է 2:6, 7:5, 6:1 հաշվով։
Մրցաշարի քառորդ եզրափակչում Ավանեսյանը կմրցի Խուլիա Ռիերայի (Արգենտինա) և Էլիզաբեթ Կոչարետտոյի (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ:
Հունիսի 28-ին թենիսիստուհին դուրս էր եկել Ուիմբլդոնի որակավորման փուլի՝ «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչի խաղում Ավանեսյանը 6:3, 6:0 հաշվով հաղթել էր մեքսիկացի Ֆերնանդա Կոնտրերաս Գոմեսին: