Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) պատմության առաջին պաշտպանը, ով չորս խաղում անընդմեջ գոլ է խփել, հայտնում է championat.com-ը։
Տիկնիզյանը Վորոնեժի «Ֆակելի» հետ ՌՊԼ-ի 2-րդ տուրի խաղում (4:1) խփել է երկու գնդակ: Այս խաղը «Լոկոմոտիվի» պաշտպանի համար չորրորդ անընդմեջ խաղն էր Ռուսաստանի առաջնության շրջանակներում, որում նա կարողացել է գրավել մրցակիցների դարպասը – մինչ այդ ՌՊԼ-ում պաշտպանական խաղացողներից ոչ մեկին չէր հաջողվել նման նվաճման հասնել:
Եվրոպական թոփ-5 լիգաներում նման նվաճման 21 – րդ դարում կարողացել է հասնել միայն մեկ պաշտպան՝ Քրիստիան Տերլիցցին։ 2005 թվականին «Պալերմոյի» կազմում 4 խաղում անընդմեջնա դարձել է գոլի հեղինակ: