Սամվել Տեր-Սահակյանը Նիդերլանդներում անցկացված «HZ University of Applied Sciences Chess Tournament» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Նույնքան միավոր է վաստակել նաև Նիդերլանդների ներկայացուցիչ Նիկ Միթմանը, սակայն Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է լրացուցիչ ցուցանիշներով։
Մրցաշարում երրորդ հորիզոնականն զբաղեցրել է նույնպես Նիդերլանդների ներկայացուցիչ Լիամ Վրոլիժիկը՝ վաստակած 7 միավորով։
Հայ մարմնամարզիկ Դավթյանը հաղթել է Վորոնինի գավաթի բազմամարտում
Մոսկվայում ընթացող «Օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթ» գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձել է անհատական բազմամարտի հաղթող,...