«Լոս Անջելեսի» հետ արտագնա խաղից հետո երկրպագուն շիշ է նետել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վրա, հաղորդում է Сhampionat.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին խաղադաշտը լքել է թիկնապահի ուղեկցությամբ, և այդ պահին տրիբունայից նրա վրա ջրի շիշ են նետել: Նշվում է, որ շիշը չի դիպել Մեսսիին։ Նրան հաջողվել է խուսափել հարվածից։
Աղբյուրը հայտնում է, որ այդ խաղում Մեսսին աչքի է ընկել երկու արդյունավետ փոխանցումով։
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: