Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ են ընտրել Արթուր Դավթյանին, իր Facebook-յան էջում հայտնել է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Նշենք, որ Արթուր Դավթյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահն է։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2023-ի մարտին։
ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2019-ի սեպտեմբերին։