Դեկտեմբերի 3-ին UFC Fight Night 233 մրցաշարում ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է ազգությամբ իրանցի, ամերիկաբնակ բռնցքամարտիկ Բենեիլ Դարիուշին, հայտնում է championat.com-ը։
Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում՝ Ծառուկյանի վաղաժամ հաղթանակով։
Ընդհանուր առմամբ, Ծառուկյանն այս պահի դրությամբ 21 հաղթանակ է տարել։