Փաստորեն՝ ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավա, ՀՖՖ ժողովի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՖՖ նախագահի թեկնածու, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
«Սկսել եմ ֆուտբոլ խաղալ, որովհետև ֆուտբոլ սիրում եմ, եկել եմ հավաքական, որովհետև ես իմ երկիրը սիրում եմ։ 2019թ․ ունեի շատ առաջարկներ, բայց եկել եմ Հայաստանում ապրելու, որովհետև ես իմ երկիրը սիրում եմ։ Խաղադաշտ եմ նվիրել իմ թաղամասում, որովհետև երեխաներին սիրում եմ։ Թեկնածությունս դրել եմ, որովհետև նվիրված եմ իմ երկրին ու գիտեմ, որ կարող եմ դեպի դրականը փոխել մեր ֆուտբոլը։ Վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, որպեսզի խոսելուց որևէ մեկը չասի՝ խաղը ծախված էր կապ պայմանավորված էր»,- նշել է Օզբիլիզը։
Նրա խոսքով՝ ինքն արդար է աշխատելու բոլոր ակումբների հետ։ Օզբիլիզը նշել է, որ տեսել է այլ ֆուտբոլ և ցանկանում է այդ բարձր ստանդարտները տեսնել Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանն ամրագրել է 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը
Հայաստանն ամրագրել է 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համապատասխան փաստաթուղթը Մանամայում ստորագրել է վարչապետի...