Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է կանանց մենասահքի Ռուսաստանի առաջնության հաղթող, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ մրցաշարը տեղի էր ունենում Չելյաբինսկում։
Երկու ծրագրերի արդյունքներով Պետրոսյանը հավաքել է 246,53 միավոր։
Պետրոսյանը 16 տարեկան է, նա մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։ Գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 2023 թվականի մարտին։ Պետրոսյանը դարձել է նաև միջազգային Գրան Պրի շարքի պատանեկան փուլերի մրցանակակիր։ Այս մրցաշրջանում գեղասահորդուհին հաղթել է Ուֆայում և Օմսկում Ռուսաստանի Գրան պրիի փուլերում: