Կյանքից հեռացել է հրաձգության վաստակավոր մարզիչ Համլետ Նիկողոսյանը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Նիկողոսյանը եղել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանի անձնական մարզիչը։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնել մարզչի ընտանիքի անդամներին և հարազատներին։